Ամերիկացի սենատորները դատապարտել են Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները:
ԱՄՆ-ն՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հրթիռակոծել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն՝ ավելի քան 100 հրթիռ արձակելով: Այդպիսով ԱՄՆ-ն պատասխանել էր Սիրիայի Արևելյան Ղութայի արվարձանի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառմանը:
Սենատոր Թիմ Քեյնը Սիրիայի ուղղությամբ հարվածն անօրինական է անվանել, քանի որ Թրամփը դրա թույլտվությունը չէր ստացել ԱՄՆ Կոնգրեսից:
«Թրամփի գործողություններն առանց ԱՄՆ Կոնգրեսի թույլտվության՝ անօրինական են: Մենք պետք է դադարեցնենք նախագահներին՝ պատերազմ սկսելու բլանշ-քարտ տրամադրելը»,- ասել է Քեյնը:
Նրան է միացել նաև սենատոր Ջեֆ Մերքլին:
«Մենք Աֆղանստանում և Իրաքում վտանգների ենք սովորել՝ կապված ռազմական գործողությունների սկզբի և ելքի ռազմավարության հետ: Եթե ԱՄՆ նախագահը պատերազմ է ուզում, ապա ամերիկացիներն ու Կոնգրեսը պետք է այդ որոշման մասը կազմեն»,- ասել է Մերքլին:
Հարվածների օրինականությունը հարցականի տակ է դրել նաև սենատար Ջեք Ռիդը:
«Թրամփն իմպուլսիվ Twitter-յան գրառումներ է կատարում: Առանձին պատժիչ գործողությունները չեն հանգեցնի սիրիական ճգնաժամի լուծմանը»,- ասել է նա: