Իրանն արգելել է ԱՄՆ դոլարով ներմուծման գործարքների իրականացումը: Երկրի մաքսային մարմինները չեն իրականացնի ապրանքի ներկրման պատվերներ այն դեպքում, եթե գործարքում դոլար է կիրառվում, հաղորդում է Press TV-ը:
Ներմուծողները կկարողանան դոլարը եվրոյով կամ երկրի ազգային արժույթով փոխարինել:
Իրանի ԿԲ-ն հայտարարել է, որ միջազգային գործարքներում խոչընդոտներ չեն լինի, քանի որ այժմ ևս դոլարն օգտագործվում է արտաքին առևտրային գործողությունների ոչ մեծ %-ով, նշում է Forbes-ը:
Դոլարի օգտագործման սահմանափակման պատճառներից մեկն իրանական ռիալի շարունակվող անկումն է: Տարեսկզբից իրանական արժույթն էժանացել է 8%-ով: