Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

««Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի»․ Գագիկ Ծառուկյան

16:20, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
««Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի»․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել «Ազատության» հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել: «Եթե մեր քանակն այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է գնանք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու»,- հայտարարել է դաշինքի առաջնորդը:

Հիշեցնենք, 9-հոգանոց «Ելք» ընդդիմադիր խմբակցությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին և գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք սատարել «Ելք»-ի թեկնածուին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարն արձագանքել է․ «Դեռ ինձ այդ թուղթը չի հասել: Անցնենք առաջ, ուրիշ»:

| | |
2095 | 0