Ուկրաինայից Վրաստանին Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցը երկու երկրների միջև քաղաքական մակարդակով չի քննարկվել և չի քննարկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Ես տարբեր մեկնաբանություններ, դավադրական տեսություններ եմ լսում այդ հարցով, սակայն ցանկանում եմ հավաստիացնել, որ Սաակաշվիլիի արտահանձնման հարցը դուրս չի եկել Վրաստանի և Ուկրաինայի իրավապահ մարմինների հարաբերությունների շրջանակներից»,- ասել է Վրաստանի վարչապետը:
«Վրաստանն ու Ուկրաինան բարեկամական երկրներ են, մենք համագործակցության և գործընկերության ընդլայնման շուրջ քննարկման համար հարցեր ունենք, սակայն Սաակաշվիլիի արտահանձնման հարցը չի քննարկվել քաղաքական մակարդակով»,- նշել է նա: