Կաշառքի ամենամյա ծավալները գերազնցում են 1 տրիլիոն դոլարը: Կոռուպցիոն գործունեության հետևանքով համաշխարհային տնտեսությունը տարեկան 2.6 տրիլիոն դոլար է կորցնում: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Լրատվական կենտրոնը:
Նշվում է, որ զարգացող երկրներում կոռուպցիայի հետևանքով գրանցված կորուստները 10 անգամ գերազանցում են զարգացման նպատակով տրամադրված օգնությանը: