Խնդրում ենք սպասել...

Միջազգային

10-ամյա աղջկան սպանելու համար ԱՄՆ-ում ամուսիններին մահվան են դատապարտել

11:25, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
10-ամյա աղջկան սպանելու համար ԱՄՆ-ում ամուսիններին մահվան են դատապարտել

ԱՄՆ Արիզոնա նահանգի Մարիկոպ շրջանի ատենակալների դատարանը մահվան է դատապարտել Ջոն Ալենին, ով իր կնոջ 10-ամյա զարմուհուն փակել է ապրանքների պահպանման և տեղափոխման համար նախատեսված կոնտեյներում, ինչի հետևանքով երեխան մահացել է:

Հաղորդվում է, որ նմանօրինակ դաժան հաշվեհարդարի պատճառ է դարձել այն, որ երեխան առանց թույլտվության մրգային պաղպաղակ է վերցրել սառնարանից և կերել այն: Աղջկան կոնտեյներում փակելով՝ ամուսինները գնացել են քնելու: Երբ արթնացել են, երեխային մահացած են գտել:
     Նախ ամուսինները երեխայի մահը փորձել են իբրև դժբախտ պատահար ներկայացնել. նրանք պատմել են, թե 10-ամյա Էմին պահմտոցի խաղալիս փակվել է կոնտեյներում և չի կարողացել այնտեղից դուրս գալ:
     Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ դատարանը մահապատժի է դատապարտած եղել Ջոն Ալենի կնոջը՝ Սամատային:

13585 | 0
Facebook