Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կամչատկայում մայրը 2 երեխաների հետ ցած է նետվել 3-րդ հարկի այրվող բնակարանից

16:05, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Կամչատկայում մայրը 2 երեխաների հետ ցած է նետվել 3-րդ հարկի այրվող բնակարանից
     Այսօր ՌԴ Կամչատկայի Անադիր քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է HTB-ն: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Տուժել է 7 մարդ, որոնց մի մասը հարևան բնակարաններից են. նրանք հոսպիտալացվել են շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ:
     Հրդեհի ժամանակ բնակարանի բնակչուհին իր 2 երեխաների հետ՝ 3 և 12 տարեկան, ցած է նետվել 3-րդ հարկից, ինչի հետևանքով նրանք մարմնական ծանր վնասվածքներ են ստացել և այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքի հայրը չի տուժել, սակայն այս պահին գտնվում է հոգեբանների հսկողության տակ: Նշվում է, որ տվյալ բնակարանի պատուհանից Մոլոտովի կոկտեյլ է ներս շպրտվել և բնակարանում հրդեհ է առաջացել, սակայն Անադիրի իրավապահ մարմինները տեղեկությունը չեն հաստատում:
7293 | 0
Facebook