Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարազատը եթե բժշկին ասի՝ խնդրում եմ, լավ սրսկի, պտի ասեն՝ բժշկի գործունեությանը խոչընդոտում ես ու տանեն պատասխանատվությա՞ն». Գ. Պետրոսյան

17:05, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
«Հարազատը եթե բժշկին ասի՝ խնդրում եմ, լավ սրսկի, պտի ասեն՝ բժշկի գործունեությանը խոչընդոտում ես ու տանեն պատասխանատվությա՞ն». Գ. Պետրոսյան
     «Եթե վիճակագրությունն ուսումնասիրենք, անհամեմետ ավելի քիչ ա էս երկրում բժշկական սխալ միջամտության արդյունքում քրեական կամ նյութական պատասխանատվության ենթարկած լինելու դեպքերը, քան ձեր բերածը»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Քրեական օրենսգիրքը նոր հոդվածով լրացնելու նախագծին, ասել է Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
     Հիշեցնենք՝ խոսքը բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը քրեականացնելու մասին է:
     Առաջարկվում է սահմանել, որ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
     Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
     «Ոչ մեկ չի փառաբանում բժիշկներին ծեծողներին: Իմ ասածն այն է, որ օրինակ, հարազատն է, բարեկամն է, հոգեբանական վատ վիճակում կարող է մոտենալ բժշկին, ասել՝ խնդրում եմ, լավ սրսկի, շուռ գան, ասեն՝ բժշկի գործունեությանը խոչընդոտում ես, վեկալեն, տանեն պատասխանատվության»,- հավելեց պատգամավորը:
Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի
3632 | 3
Facebook