Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. 42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու համար

23:10, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Արտակարգ դեպք Երևանում. 42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու համար
     Երեկ՝ հոկտեմբերի 19-ին Երևանի շտապօգնության խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 73-ամյա Գալուստ Փ-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները նաև պարզել են, որ նրա որդին՝ 42-ամյա Արամ Փ-ն, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հորը՝ պատճառելով վնասվածք: Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արամ Փ-ին հայտնաբերելու ուղղությամբ:
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:
4428 | 0
Facebook