Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի հատուկջոկատայինները գրոհ են սկսել Ռադայի մոտ ստեղծված վրանային քաղաքի վրա

20:45, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ուկրաինայի հատուկջոկատայինները գրոհ են սկսել Ռադայի մոտ ստեղծված վրանային քաղաքի վրա

Ուկրաինայի հատուկջոկատայիններն այսօր երեկոյան փորձել են գրոհով վերցնել ցուցարարների կողմից Գերագույն ռադայի մոտ հիմնված վրանային քաղաքը: Իրավապահներին հաջողվել է հասնել առաջին վրաններին, բայց ակտիվիստերն սկսել են պաշտպանվել: Ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել: Արդյունքում մի քանի մարդ է տուժել, այդ թվում՝ «Սամոպոմոշ» կուսակցության պատգամավոր Եգոր Սոբոլևը: Կան նաև ձերբակալվածներ:
     Այժմ իրավապահները նահանջել են և կենտրոնացել Սահմանադրության հրապարակի հատվածում: Ցույցի կետրոնում հայտնված փողոցներում նկատելի են նաև Ազգային գվարդիայի խմբեր ու հատուկջոկատայիններ՝ մոտ 300 հոգի:

5393 | 0
Facebook