Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բունդեսթագի ընտրություններում Մերկելն ավելի լավ արդյունքներ էր ակնկալում

09:45, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Բունդեսթագի ընտրություններում Մերկելն ավելի լավ արդյունքներ էր ակնկալում

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անգելա Մերկելը էքզիթ-փոլերի տվյալների հայտարարումից հետո խոստովանել է, որ Բունդեսթագի ընտրություններում ավելի լավ արդյունքներ էր ակնկալում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Իհարկե, մենք ավելի լավ արդյունքների հույս ունեինք, դա ակնհայտ է»,- ասել է նա՝ հիշեցնելով մարտահրավերների մասին, որոնց կառավարությունն ստիպված է եղել բախվել վերջին տարիներին:

Որպես առաջնահերթություն՝ նա անվանել է տնտեսության ամրապնդումը, Եվրոմիութան միասնության ապահովումը և անօրինական ներգաղթի սահմանափակումը:

Ըստ Մերկելի՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը լուծել է իր ռազմավարական խնդիրը՝ դառնալով Բունդեսթագում ամենախոշոր ուժը:

Գերմանիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ բոլոր 299 ընտրական շրջանների ձայների հաշվարկից հետո հայտարարել է, որ Մերկելի գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում: Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքն ստացել է ձայների 33%-ը, երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5%, առաջին անգամ խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը՝ 12,6% ձայնով:

Հինգ տոկոսի սահմանն են հաղթահարել նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերը» և «Կանաչները»:

Աղբյուրը` tass.ru
4759 | 0
Facebook