Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում դանակահարվել է թեթև աթլետ Նիկոլայ Իվանովը

17:20, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Մոսկվայում դանակահարվել է թեթև աթլետ Նիկոլայ Իվանովը

Այսօր հայտնի է դարձել, որ Մոսկվայում սեպտեմբերի 15-ին դանակահարվել է թեթև աթլետ Նիկոլայ Իվանովը։ Ըստ տեղեկությունների՝ նա երեկոյան զբոսնելիս է եղել ընկերների հետ, երբ նկատել է հարբած տղամարդու ոտնձգություններն անծանոթ աղջկա նկատմամբ։ Մարզիկը վեճի է բռնվել տղամարդու հետ, ով դանակով հարվածել է իրեն։ Իվանովը շտապ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Ավելի ուշ մարզիկին դանակահարած տղամարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։

3184 | 0
Facebook