Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանկապարտեզների երեխաների ծնողներն իրենց բողոքը բարձրաձայնել են Երևանի քաղաքապետարանում

22:05, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Մանկապարտեզների երեխաների ծնողներն իրենց բողոքը բարձրաձայնել են Երևանի քաղաքապետարանում
     MAMUL.am լրատվականը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մի շարք մանկապարտեզների երեխաների ընդունելության հետ կապված խնդիրը:
     Հիշեցնենք՝ մանկապարտեզներից օգոստոսի 31-ին զանգահարել էին ծնողներին ու հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, 2014-ի սեպտեմբերի 9-ից հետո ծնվածները չեն կարող սեպտեմբերի 1-ից հաճախել մանկապարտեզ: Ծնողները դժգոհում էին, որ պատկան մարմինները միայն վերջին օրն են իրենց հայտնել այդ որոշման մասին: Վերջիններն այսօր հանդիպել են քաղաքապետարանի կրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատակիցների հետ: «Հիմնավոր որևէ բացատրություն այդպես էլ չստացանք: Ասում էին, թե մանկապարտեզներն են մեղավոր, որ նախապես պայմանագիր են կնքել ծնողների հետ, պետք է սեպտեմբերի 1-ին դա արվեր: Մենք էլ նշեցինք, որ մանկապարտեզները միշտ էլ երեխաների գործերը վերցնում են ամռան ամիսներին, դա ի՞նչ նոր բան է»,- մեզ հետ զրույցում հայտնեց ծնողներից մեկը՝ հավելելով, որ աշխատակիցները գրանցել են բողոքող ծնողների տվյալները:
     Ավելի ուշ հեռուստաընկերություններից մեկի եթերում քաղաքապետարանից խոստացել էին ծնողների բարձրացրած խնդրին պատասխանել 10 օրից:
5774 | 0
Facebook