Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ահաբեկչության բռնկման մեղավորը Մերկելն է». Լեհաստանի վարչապետ

17:00, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
«Ահաբեկչության բռնկման մեղավորը Մերկելն է». Լեհաստանի վարչապետ

Եվրոմիության ներկայիս ներգաղթային քաղաքականությունը՝ հատկապես Անգելա Մերկելի կողմից տարվող, ձեռնտու է նրանց համար, ովքեր «մահ են սփռում»: Մեկնաբանելով Իսպանիայում իրականացված ահաբեկչությունները՝ նման հայտարարություն է արել Լեհաստանի վարչապետ Բեատի Շիդլոն:
     Շիդլոն կարծում է, որ ժամանակն է, որ Եվրոպան դադարի վախենալ ահաբեկչության մասին խոսելիս: «Թող քաղաքական կոռեկտությանը փոխարինի քաղաքական խելամտությունը»,- ասել է երկրի վարչապետը:
     Շիդլոն կարծում է, որ գաղթականների ընդունումից հրաժարումն, ինչի համար Եվրոհանձնաժողովը քննադատում է Լեհաստանին, կարող է օրինակ դառնալ մյուս երկրների համար:

6170 | 0
Facebook