Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունն առաջարկում է պարտապանին չզրկել միակ բնակարանից

12:45, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Կառավարությունն առաջարկում է պարտապանին չզրկել միակ բնակարանից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» նախագծին։ Փաստաթղթում նշված է հետևյալը․ «2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի լրացումներով սահմանվեց, որ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության սահմանած նվազագույն գումարից, բռնագանձման ենթակա չէ։
     Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը հաշվարկվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալով՝ 4 900 000 դրամ:
     Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից»:

3797 | 2
Facebook