Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես պլանավորել ապագա երեխայի սեռը

02:10, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
Ինչպես պլանավորել ապագա երեխայի սեռը

Այսօր արդեն արդի է հղիության պլանավորումը, երբ զույգը զբաղվում է առողջական խնդիրներով, հոգեպես և ֆիզիկապես պատրաստվում հղիությանը: Մասնագետները պնդում են, որ կանխորոշել ապագա երեխայի սեռը հնարավոր է: Ինչպես նշում է մանկաբարձ- գինեկոլոգ Պավել Սոցկիյը, այսօր ապագա երեխայի սեռի կանխորոշման բազմաթիվ մեթոդներ գոյություն ունեն՝ արյան միջոցով, դիետաների, ամուսինների տարիքի և այլն: Սակայն բոլոր նշվածները չունեն գիտական հիմնավորում և դասվում են հիպոթեզների շարքին: «Թերևս, ապացուցված մեթոդներից է ձվազատման հաշվարկումը: Սերմնաբջիջները լինում են երկու տեսակի՝ X քրոմոսոմ և Y քրոմոսոմ պարունակող։ Ապացուցված է, որ Y քրոմոսոմով սերմնաբջիջներն ավելի շարժունակ են, բայց կենսունակ չեն։ Հենց սրա վրա էլ հիմնված է ձվազատման միջոցով երեխայի սեռը պլանավորման մեթոդը»։
     Բժիշկը նշում է, որ այս մեթոդը չունի 100% ճշգրտություն, սակայն մյուս բոլոր տարբերակներից, անհամեմատ, ավելի ճշգրիտ է:

11928 | 0
Facebook