Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Որ ձուն ընտրել, որ լինի առավել օգտակար ու անվտանգ

02:05, շաբաթ, 10 հունիսի, 2017 թ.
Որ ձուն ընտրել, որ լինի առավել օգտակար ու անվտանգ

Ըստ էության՝ հավը գիշատիչ կենդանի է: Առողջ թռչնի սննդացանկում պետք է մտնեն բզեզներ, որդեր, կրծողներ, անգամ՝ փոքր օձեր: Հավը պետք է շատ շարժվի մաքուր օդում, ունենա լավ իմունիտետ: Միայն այս պարագաներում նա կարող է ածել որակյալ ու առողջ ձվեր:
     Ձվերը, որոնք ածել է հիվանդ հավը, հեշտությամբ կարելի է տարբերել լավ ձվերից: Նախ առողջ հավի ածած հում ձուն դժվար է կոտրել, կճեպը հաստ է, ամուր: Ինչքան առողջ պայմաններում է ապրել հավն, այքան հաստ է նրա ձվի կճեպը:

Հաջորդիվ ուշադրություն դարձրեք հում ձվի դեղնուցին: Ամենալավ ձվերն ունեն գազարագույն դեղնուց, ընդ որում՝ ինչքան մուգ, այնքան լավ: Բաց դեղնավուն դեղնուցը ապացույցն է, որ այն ածած հավը հիվանդ է և ապրում է վատ պայմաններում:
     Բաց դեղնավուն դեղնուցով ձուն պարունակում է քիչ քանակությամբ սննդարար նյութեր ու վիտամիններ: Բացի այդ, կարող են պարունակել վնասակար բակտերիաներ, որոնք կդառնան աղեստամոքսային ծանր վարակների պատճառ:
     Կարևոր է նաև դեղնուցի չափը: Առողջ հավի ձուն ունի խոշոր դեղնուց:

25329 | 0
Facebook