Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը ցուցադրել է գերճշգրիտ Qaher-313 կործանիչը

22:10, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
Իրանը ցուցադրել է գերճշգրիտ Qaher-313 կործանիչը

Համացանցում հրապարակվել է իրանական Qaher-313 կործանիչի փորձարկումների տեսանյութը: Նշենք, որ կործանիչն առաջին անգամ ցուցադրվել է 2013-ին, այդ ժամանակ շատ փորձագետներ մատնանշել էին մի շարք թերություններ ու առհասարակ կասկածի տակ դրել ինքնաթիռի թռչելու հնարավորությունը:
     Այժմ Qaher-313-ը ենթարկվել է բարեփոխումների ու կատարելագործվել, այն կարող է թռչել կարճ թռիչքուղիներից, ղեկավարվում է մեկ օդաչուի կողմից, կարող է կրել բարձր ճշգրտությամբ զինամթերք:
     Իրանի ՊՆ-ը հայտարարել է, որ Qaher-313-ը պատրաստ է փորձարկումների, սակայն թե երբ դրանք կանցկացվեն, անհայտ է:

Իրանը ցուցադրել է գերճշգրիտ Qaher-313 կործանիչը
8004 | 0
Facebook