Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ն փորձում է Արտաշատն ազատել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունից

11:05, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
ՀՀԿ-ն փորձում է Արտաշատն ազատել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունից
     ՀՀԿ-ն դեռևս չի քննարկել Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցը: Կուսակցությունից հայտնել են` երբ Արգամ Աբրահամյանը հրաժարական կտա ու պաշտոնապես կհայտարարվեն առաջադրվելու ժամկետները, իրենք կքննարկեն հարցը:
     Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում օրեր առաջ հայտարարեց, որ որդին վայր է դնելու Արտաշատի քաղաքապետի պաշտոնը, նրան տեսնելու ենք խորհրդարանում:
     Հիշեցնենք նաև, որ Արգամ Աբրահամյանն առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով:
     Մամուլում այսօր լուրեր կային, որ այս պաշտոնում ԲՀԿ-ի ամենահավանական թեկնածուն ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է, ով նաև Աբրահամյանների ազգականն է: Բայց ՀՀԿ-ն փորձում է Արտաշատն ազատել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունից:
3167 | 3
Facebook