Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ կողմից սիրիական ավիաբազայի վրա հրթիռային հարձակման հարցում մեծ է եղել Թրամփի դստեր ազդեցությունը». ԶԼՄ-ներ

16:15, երկուշաբթի, 10 ապրիլի, 2017 թ.
«ԱՄՆ կողմից սիրիական ավիաբազայի վրա հրթիռային հարձակման հարցում մեծ է եղել Թրամփի դստեր ազդեցությունը». ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը մեծ ազդեցություն է ունեցել հոր վրա՝ սիրիական ավիաբազայի վրա հրթիռային հարձակման մասին որոշումը կայացնելիս։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին։
     Պարբերականը հայտնում է, որ Վաշինգթոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարրոքը փաստաթուղթ է ուղարկել երկրի վարչապետ Թերեզա Մեյին և ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին, որտեղ ասվում է, որ կառավարական զորքերի կողմից Սիրիայում իրականացված քիմիական հարձակումը «խորապես ցնեցել է» Դոնալդ Թրամփին:

Փաստաթղթում նշվել է նաև, որ Թրամփի դուստրն` Իվանկա Թրամփը, ևս ցնցված է եղել Սիրիայի Հան-Շեյխ քաղաքում գազային հարձակման զոհերի ու վիրավորների ժապավաններից։

Համաձայն աղբյուրների՝ հենց Իվանկայի դիրքորոշումն է լուրջ ազդեցություն է ունեցել Սպիտակ տան Օղակաձև աշխատասենյակում կայացված որոշման վրա, և ԱՄՆ-ի արձագանքը «ակնկալվածից ուժեղ է եղել»։
     Հարկ է նշել, որ ԱՄՆ կողմից «Շայրաթ» ավիաբազան հրթիռակոծելուց հետո Իվանկա Թրամփը գրառում է կատարել թվիթերյան իր էջում` նշելով, որ հպարտանում է իր հորով, ով նման որոշում է կայացրել:

8622 | 0
Facebook