Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի անչափահասը փորձել է մարդասպան վարձել Հռոմի պապին սպանելու համար

11:30, երեքշաբթի, 04 ապրիլի, 2017 թ.
Ամերիկացի անչափահասը փորձել է մարդասպան վարձել Հռոմի պապին սպանելու համար

17-ամյա ամերիկացի Սանթոս Քալոնը խոստովանել է, որ 2015թ. մտադիր է եղել սպանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, երբ վերջինն այցելել է ԱՄՆ: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Քալոնը մտադիր է եղել պայթուցիկ նյութեր ձեռք բերել, որպեսզի ինքնաշեն ռումբեր պատրաստի և տեղադրի դրանք քաղաքի տարբեր հատվածներում: Նա նաև խոստովանել է, որ Հռոմի պապին սպանելու համար փորձել է մարդասպան վարձել, սակայն պարզվել է, որ վարձու մարդասպանը ՀԴԲ գաղտնի գործակալ է եղել:
     Անչափահասը ձերբակալվել է, նրա նկատմամբ պատժաչափ դեռևս չի սահամանվել: ԱՄՆ օրենսդրությամբ, սակայն, նման հանցանքի համար անչափահասներին մինչև 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք է սպառնում:

8442 | 0
Facebook