Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը որոշել է մերժել Վահան Շիրխանյանի դիմումը

12:45, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
ՄԻԵԴ-ը որոշել է մերժել Վահան Շիրխանյանի դիմումը

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրոպական դատարանը ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան: Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Շիրխանյանի պաշտպանը տեղեկացրել էր, որ բողոքարկել են նրան կալանքի տակ պահելու և առողջական խնդիրների հետ կապված հարցերը:
     Հիշեցնենք, որ Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

2657 | 0
Facebook