Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե հաղթանակ տանենք, իմ գործընկերները 15 մլրդ դոլարի ներդրում կկատարեն Հայաստանում». Գ. Ծառուկյան

16:15, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
«Եթե հաղթանակ տանենք, իմ գործընկերները 15 մլրդ դոլարի ներդրում կկատարեն Հայաստանում». Գ. Ծառուկյան

Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ «Ծառուկյան դաշինքի» հավաքն իր ընտրողների հետ:
     Ողջունելով հավաքվածներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք սեփական երկրում թշնամի չունեն, փոխարենը շատ «նախանձողներ» ունեն: «Մենք մեր երկրում թշնամի չունենք ճիշտ հասկացեք, մենք այսօր մրցակից ենք, բայց որոշ մարդիկ համարում են, որ թշնամի ենք: Մենք թշնամի չունենք, ես կարող եմ ասել՝ թշնամի չունենք, բայց նախանձողներ շատ ունենք: Ուզում եմ ասել ամենակարևորը՝ մենակ մարդը չի կարող ոչինչ անել, մենակ մարդը կարող է կազմակերպել, համապատասխան, ճիշտ հիմք ստեղծել… մեր ուզածը թշնամանքը չէ, մեր ուզածը համակարգ փոխելն է, օրենք փոխելն է, բարեփոխումներ կատարելն է»: «Էսօր մարդիկ արդեն ցայտնոտի մեջ են, իրենք չարչարվում են, ասում են, թե ձայներ ենք հավաքում. ա´յ ձեր ցավը տանեմ , էս հեքիաթներ են, մեր լրատվական ծառայությունները մեր ժողովրդին թյուրիմացության մեջ է դնում: Էսքան չարչավել ենք, պայքարում ենք, անում ենք…, մրցույթը երկու հոգու մեջ էլ չի, ինը կուսակցություն են, ամեն մեկը ամեն ձայնի համար պայքարում է»,- շարունակեց Ծառուկյանը:
     Նա նշեց, որ այսօր իր արտասահմանյան գործընկերները տեղեկացրել են, որ եթե «Ծառուկյան դաշինքը» հաղթանակ տանի ընտրություններում, ապա 15 մլրդ դոլարի ներդրում կկատարեն ՀՀ-ում (նշենք, որ ՀՀԿ-ն էլ իր հերթին է խոստացել՝ առաջիկա տարիներին 3.2 մլրդ դոլարի ներդրում անել և թերևս, Գ. Ծառուկյանի այս հայտարարությունը հենց իշխող կուսակցությանն էր ուղղված-խմբ.):
     Նշենք նաև, որ մարդկանց համալիր էին տեղափոխել մի քանի տասնյակ ավտոբուսներով, որոնք կայանվել էին համալիրի ետնամասում:

5284 | 2
Facebook