Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը». ECMrecords-ը թողարկել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը

18:05, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
«Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը». ECMrecords-ը թողարկել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը

Գերմանական ECMrecords ընկերությունը թողարկել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ձայնասկավառակը: Ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
     Ինչպես նշված է ընկերության կայքում, ստեղծագործության հիմքում ընկած են հայ հոգևոր երգերը: Տեքստը գրված է լատիներենով:
     Ռեքվիեմը կատարում են Մյունխենի կամերային նվագախումբը և Բեռլինի RIAS երգչախումբը, դիրիժոր՝ Ալեքսանդր Լիբրայխ:
     «Այս ստեղծագործության վրա աշխատել եմ շուրջ 10 տարի: Միացրել եմ լատինական լեզուն և հայկական երգեցողությունը, որով ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաև ընտանիքիս պատմությունը»:

2976 | 1
Facebook