Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու է կարտոֆիլը կանաչում և ինչ վնաս կարող է հասցնել կանաչած կարտոֆիլը

20:10, կիրակի, 19 մարտի, 2017 թ.
Ինչու է կարտոֆիլը կանաչում և ինչ վնաս կարող է հասցնել կանաչած կարտոֆիլը

Կարտոֆիլն ամբողջ աշխարհում ամենատարածված բանջարեղեններից մեկն է և բնակչության սննդի հիմնական մասը: Ինչպես և լոլիկը, կարտոֆիլը ևս ցողունում ու տարևներում պարունակում է գլիկոալկալոիդներ, որոնք վնասակար են առողջության համար: Կարտոֆիլի ուտելի մասը` պալարներն, անվնաս են, սակայն միայն այն դեպքում, երբ չեն ծլել ու չեն կանաչել: Կանաչ կարտոֆիլը պարունակում է սոլանին, որն ի հայտ է գալիս ուլտրամանուշակագուն լույսի ազդեցության տակ: Մեծ քանակությամբ սոլանին ընդունելու դեպքում կարող են ի հայտ գալ թունավորման նշաններ` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որոնք ծանր ընթացքի դեպքում կարող են հանգեցնել մահվան: Այդ պատճառով էլ կարտոֆիլը պետք է պահել մութ և զով վայրում:

8399 | 0
Facebook