Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից

14:25, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է տարածել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պարզաբանման մեջ ասվում է, որ Արթուր Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից:
     Փետրվարի 22-ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապևտի և հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ մասնագիտական խորհրդատվությունից հետո վերջինները համատեղ բժշկական զննության են ենթարկել Արթուր Սողոմոնյանին: Կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտություն և նշանակվել դեղորայքային բուժում: Ներկայում Արթուր Սողոմոնյանը գտնվում է բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Սողոմոնյանը տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ, որը մաշկային հիվանդություն է, նրա դեմքի, գլխի և մարմնի տարբեր հատվածներում թարախային բշտիկներ են գոյացել:

1984 | 0
Facebook