Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի վիճակը ծանր է

11:45, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի վիճակը ծանր է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Սողոմոնյանը տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ, որը մաշկային հիվանդություն է, նրա դեմքի, գլխի և մարմնի տարբեր հատվածներում թարախային բշտիկներ են գոյացել: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը տեղեկացրել է, որ այս հիվանդությունը Արթուր Սողոմոնյանի մոտ ի հայտ է եկել «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո:
     Սողոմոնյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

3077 | 0
Facebook