Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Հաց բերողին» ձերբակալեցին, որ իրենց լափելիքները լափեն». բողոքի ակցիա` ՀՔԾ շենքի դիմաց

15:50, ուրբաթ, 10 փետրվարի, 2017 թ.
««Հաց բերողին» ձերբակալեցին, որ իրենց լափելիքները լափեն». բողոքի ակցիա` ՀՔԾ շենքի դիմաց

Մի խումբ քաղաքացիներ այս պահին Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականցնում ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի: Ի նշան բողոքի` քաղաքացիները դույլով հաց են բերել ՀՔԾ-ի շենքի մոտ: «Այստեղ հաց բերելով` մեր բողոքն ենք արտահայտում անիրավության դեմ և պահանջում, որ Արթուրի կալանքի միջոցը փոխեն և նա ազատության մեջ հայտնվի»,- ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը: Դերասանուհի Թամարա Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ իրավունք և որևէ հիմք չունեն նրան կալանավորելու: «Պետք է տեղեկացնեմ, որ տարբեր կուսակցություններ և դաշինքներ Արթուրին առաջարկում էին ընդգրկվել իրենց կուսակցության շարքերում և առաջադրել իր թեկնածությունը: Մեր իշխանությունները հասկացան, որ նա տվյալ կուսակցություններին այնքան ձայն կբերի, որ իրենք կպարտվեն, այդ իսկ պատճառով էլ նրան ձերբակալել են: Նրան ձերբակալում են, որ 109 մատաղ տված զինծառայողների մահվան օրը` ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնեն, որ հետո իրենք գնան, նորից նստեն իրենց տեղերում, լափելիքը լափեն, չեն էլ կշտանում, որ մենք էլ ազատվենք իրենցից»,- ասաց Հովհաննիսյանը:
     Վերջում ակցիայի մասնակիցները հացը բաժանեցին քաղաքացիներին:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը և երկու ամսով կալանավորել նրան:

2927 | 3
Facebook