Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով

21:05, հինգշաբթի, 09 փետրվարի, 2017 թ.
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով

Հնագետները Չինաստանում` ժամանակակից Տայույան քաղաքի մոտ հայտնաբերել են գերեզման` 2 մարդու մնացորդներով, որոնցից մեկը գեներալ է եղել, մյուսը` նրա կինը: Նրանք թաղվել են միևնույն օրը` 564 թվականի մարտին: Գերեզմանը յուրահատուկ է եղել նրանով, որ այնտեղ գտնվել են ավելի քան 100 կավե արձանիկներ:

Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով
Դրանցից շատերի վրա դեռ պահպանվել է ներկը: Արձանիկները պատկերում են զինվորների, ուղտերի, լծված ցլերի, թմբկահարների: Դրանցից ամենամեծը 56 սմ է, հայտնում է Live Science-ը:
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով

     Ավազաքարի վրայի գրառումը վկայում է, որ դամբարանում թաղված են գեներալ Չժոու Ցինը և նրա կինն` արքայադուստր Նեե Լյուն: Գեներալը Չինաստանի հյուսիսային մի քանի նահանգների նահանգապետ է եղել:
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով

     Հայտնի է, որ մահից առաջ Չժոու Ցինի առաջնորդած կայազորը հաղթանակ է տարել, համաձայն գրության` «հազարավոր մարդիկ են կորցրել իրենց հոգիները»:
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով
«Նա ոչնչացրել է բարբարոսներին ու արմատախիլ արել թշնամնիներին: Ժողովուրդը եկել է նրա մոտ»,- ասվում է ավազաքարի գրությունում:
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով

     Նահանգապետ գեներալը մահացել է 67 տարեկանում, առայժմ հայտնի չէ, թե ինչու է նրա կինը թաղվել ամուսնու հետ միասին: Հնարավոր է` առաջիկայում անցկացվելիք անալիզները տան դրա պատասխանը:
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով
Չինաստանում հայտնաբերվել է ամուսինների գերեզման` հարյուրավոր արձանիկներով

13448 | 0
Facebook