Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի ավտոշարասյունը Ստամբուլում վթարի է ենթարկվել

16:10, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Էրդողանի ավտոշարասյունը Ստամբուլում վթարի է ենթարկվել

Ստամբուլում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ավտոշարասյունը։

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Էրդողանն ուղևորվելիս է եղել Մարմարա համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետին կից մզկիթը, ճանապարհին ավտոշարասյան մեքենաներից երեքը բախվել են իրար:

Տեղեկատվության համաձայն՝ վթարի հետևանքով վիրավորվել է անվտանգության 4 աշխատակից։ Նշվում է, որ Էրդողանը գտնվել է ավտոշարասյան այլ մեքենայում։

7544 | 0
Facebook