Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրազդանում 24-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

12:30, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Հրազդանում 24-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջանի ակումբներից մեկում հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի։
     Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Միկրոշրջան թաղամասի ակումբներից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 02։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել 24-ամյա երիտասարդ։
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։

4578 | 0
Facebook