Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե Մխիթարյանին խաղաժամանակ տրամադրեք, կհամոզվեք, թե որքան լավն է նա». Հյումելս

11:37, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Եթե Մխիթարյանին խաղաժամանակ տրամադրեք, կհամոզվեք, թե որքան լավն է նա». Հյումելս

Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ում հետ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում։

«Եթե նրան խաղաժամանակ տրամադրեք, շուտով կհամոզվեք, թե որքան լավն է նա: 100 %-ով համոզված եմ դրանում: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ խաղացել եմ: Եթե չես խաղում, չես կարող քեզ դրսևորել, պարզ է դա։ Ես տեսել եմ «Ֆեյենորդ»-ի և «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպումներից հատվածներ։ Հենրիխն, ինչպես միշտ, լավ էր նայվում։ Նա խաղում էր նախորդ մրցաշրջանի բարձր մակարդակի վրա»,- նշել է Հյումելսը։

7330 | 0
Facebook