Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման սառեցման նախագծին

22:00, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Իրաքը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման սառեցման նախագծին
     Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ
     Իրաքը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման սառեցման նախագծին: «Այն, ինչ մենք կկորցնենք նավթի արդյունահանման սառեցումից, մենք ետ կբերենք ստացած եկամուտներով»,- Հայդեր ալ-Աբադինի խոսքերն է մեջբերում Reutrs-ը:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Ալժիրում կայացած հանդիպման ժամանակ ՕՊԵԿ անդամ երկրները որոշում են ընդունել սառեցնել նավթի արդյունահանման ծավալներն՝ օրական 32,5–33 միլիոն բարելի սահմաններում: Այդ ժամանակ Ինանը, Իրաքը, Լիբիան և Նիգերիան հորդորել էին հանել իրենց այդ ծրագրից:
3600 | 0
Facebook