Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում արգելափակվել են Twitter-ը, YouTube-ը, Facebook-ն ու WhatsApp-ը

15:25, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքիայում արգելափակվել են Twitter-ը, YouTube-ը, Facebook-ն ու WhatsApp-ը

Թուրքիայում, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության 11 անդամների ձերբակալությունից հետո հատկապես քրդերով բնակեցված բնակավայրերում դադարեցվել է ինտերնետային մուտքը որոշ սոցիալական ցանցեր: Մասնավորապես արգելափակվել է մուտքը WhatsApp, Twitter, YouTube և Facebook: «Թյուքսելլ»-ը դադարեցրել է բջջային կապի տրամադրումը քրդաբնակ բնակավայրերին:
     Ժողովորդա-դեմոկրատական կուսակցության համանախագահներին, ինչպես նաև ձերբակալված մնացած անդամներին այս պահին տեղափոխել են Դիարբեքիրի դատարան:
     Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ ժողովդա-դեմոկրատական կուսացկության 11 անդամներ, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Այդ կուսակցության անդամ է նաև հայազագի Կարո Փայլանն, ում անունը ձերբակալվածների ցուցակում չկա:

7313 | 0
Facebook