Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Անհասկանալի պատճառներով փշերից զրկված ոզնուն մերսման կուրս են նշանակել

18:05, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Անհասկանալի պատճառներով փշերից զրկված ոզնուն մերսման կուրս են նշանակել

Անգլիական Նորֆոլք դքսության անասնաբուժական կենտրոնում անսովոր հաճախորդ է հայտնվել` ճաղատ ոզնի: Մասնագետները կարծում են, որ ոզնին իր պաշտպանիչ փշերից զրկվել է կա′մ սթրեսի, կա′մ էլ անտառում ստացած ինչ-որ վնասվածքի պատճառով: Նրա փշածածկույթը վերականգնելու համար անասնաբույժները մերսման կուրս են նշանակել: Նրանք նշել են, որ, հավանաբար, երբեք էլ ստույգ չեն իմանա, թե ինչու ոզնին փշեր չունի, բայց որ ունեցել է, ապացուցում է այն հանգամանքը, որ կենդանին վայրի բնությունում մինչ օրս ողջ է մնացել:

13419 | 0
Facebook