Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել ճապոնական Ուցունոմիա քաղաքի այգիներից մեկի տարածքում, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ. այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ուցունոմիան համարվում է Տոդիգիի վարչական պրեֆեկտուրայի կենտրոնը և գտնվում է Տոկիոյի մայրաքաղաքից դեպի հյուսիս:
Պայթյունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ՝ մայրաքաղաք Տոկիոյից մոտ 100 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում:
Ներկայումս անհայտ է, թե ինչից է առաջացել պայթյունը: