Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սելթիկ»-ի 5-ամյա երկրպագուն ներողություն է խնդրել ակումբից՝ խաղին ներկա չգտնվելու համար

16:45, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Սելթիկ»-ի 5-ամյա երկրպագուն ներողություն է խնդրել ակումբից՝ խաղին ներկա չգտնվելու համար

Շոտլանդացի 5-ամյա Լուի Քայսը բաց է թողել սիրելի թիմի՝ «Սելթիկ»-ի՝ Շոտլանդիայի առաջնության հերթական տուրի՝ «Մոտերուէլ»-ի դեմ հանդիպումը և զանգահարել է ակումբ՝ ներողություն խնդրելու համար։ Մարզադաշտ այցելելու փոխարեն տղան այցելել է ընկերոջ ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքին։ Լուին համոզված է եղել, որ «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նկատել է տրիբունաներում իր բացակայությունը։ Երեխայի մայրը՝ Քեյը, նշել է, որ տղան ցանկանում էր բացատրել մարզչին իր բացակայությունը․

«Լուին հյուրասենյակում էր՝ իմ հեռախոսի հետ։ Հետո ես լսեցի «Սելթիկ»-ի ձայնային փոստի՝ զանգի համար շնորհակալություն հայտնող հաղորդագրությունը։ Լուին ցանկանում էր խոսել Բրենդան Ռոջերսի և իր սիրելի ֆուտբոլիստ Սքոթ Բրաունի հետ՝ տրիբունաներին իր բացակայությունը բացատրելու համար։ Լուին ցանկանում էր, որ նրանք իմանան, թե որտեղ է նա եղել, եթե փնտրել են նրան տրիբունաներում»,- նշել է մայրը։

Նշենք, որ «Սելթիկ»-ը հաղթել է «Մոտերուէլ»-ին՝ 2։0 հաշվով։

6323 | 0
Facebook