Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում արգելվել է ռուսական վճարային համակարգերի գործունեությունը

15:25, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Ուկրաինայում արգելվել է ռուսական վճարային համակարգերի գործունեությունը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների շրջանակում արգելել է ռուսական մի շարք վճարային համակարգերի գործունեությունը Ուկրաինայում: Ըստ ընդունված համաձայնագրի` Ուկրաինայում արգելվել է «Զոլոտայա կորոնա», «Յունիսթրիմ», «Լիդեր միջազգային դրամական փոխանցումներ», «Անելիք», «Բլիզկո» և «Կոլիբրի» վճարային համակարգերի գործունեությունը:
     Եվս մեկ տարով երկարաձգվել են նաև տնտեսական և անհատական պատժամիջոցները: Անհատական պատժամիջոցների ցուցակում այժմ Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների 680 քաղաքացու անուն կա:

4295 | 0
Facebook