Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար շարժասանդուղքը

23:05, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար շարժասանդուղքը

Չնաստանում բացվել է ամենաերկար շարժասանդուղքն աշխարհում: Այն զբոսաշրջիկներին կբարձրացնի Հուբեյ նահանգի Էնշի մեծ կիրճի դիտահարթակ: Կառույցի երկարությունը 688 մետր է:

Շարժասանդուղքը գտնվում է փայտից և բետոնից կառուցված ծածկի ներսում, որի կողքերով խաղողի որթեր են տնկված:

Մեկ ուղևորի համար շարժասանդուղքի տոմսն արժե 3 դոլար, այն կարող է ժամում 7300 զբոսաշրջիկ տեղափոխել: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ տարեկան այն կսպասարկի 600 հազար մարդու:

10029 | 0
Facebook