Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սուզորդին հաջողվել է եզակի տեսանյութ նկարել` ինչպես է կետը դուրս ցատկում ջրից

23:05, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Սուզորդին հաջողվել է եզակի տեսանյութ նկարել` ինչպես է կետը դուրս ցատկում ջրից

Ավստրալացի սուզորդ լուսանկարիչ Բո Փոլգրիմին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է սապատավոր կետը դուրս ցատկում ջրից: Չափահաս սապատավորը կարող է կշռել 36 տոննա, ուստի դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ լուսանկարչի հետ, եթե ջրային հսկա կաթնասունը նետվեր հենց նրա վրա: Այնուամենայնիվ, Բոի բախտը կրկնակի բերել է` նրան հաջողվել է ամրագրել նման տեսարան և ողջ մնալ:
     Նշենք, որ դեռևս բացահայտված չէ, թե ինչու են կետերը ջրից դուրս ցատկում: Ամենատարածված կարծիքներից մեկն այն է, որ այդ կերպ նրանք փորձում են ազատվել ջրային պարազիտներից: Մյուսն էլ այն, որ նրանք փորձում են կապ հաստատել իրենց ցեղակիցների հետ, երբ ծովն անհանգիստ է, և իրենք չեն կարողանում լսել միմյանց ազդանշանները:

10817 | 0
Facebook