Խնդրում ենք սպասել...

Միջազգային

USADA-ն օգնել է թաքցնել դրական դոպինգ-փորձանմուշները. հրապարակվել է պաշտոնյաների նամակագրությունը

13:45, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
USADA-ն օգնել է թաքցնել դրական դոպինգ-փորձանմուշները. հրապարակվել է պաշտոնյաների նամակագրությունը

«Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է ԱՄՆ-ի մարզական պաշտոնյաների նամակագրությունը, որին հետևում էր և իրավիճակին տեղյակ էր USADA-ի գիտական ղեկավար բժիշկ Մեթ Ֆեդորուքը։ Մասնավորապես օրինակ է բերվում ամերիկացի լողորդ Փեյս Քլարկն, ում մոտ հայտնաբերվել է տեստոստերոնի բարձր մակարդակ։ USADA-ին խորհուրդ էր տրվել երկրորդ անգամ թեսթ անցկացնել՝ օրվա համապատասխան ժամին, որպեսզի անհրաժեշտ ցուցանիշները համապատասխանեն նորմային։

Բացի այդ, Ռիոյի պարալիմպիկ խաղերին հակադոպինգային ծառայությունները չեն կարողացել դոպինգ-փորձանմուշ վերցնել ուկրաինացի ծանրորդ Անտոն Կրյուկովից։ Ամերիկացի պաշտոնյաների նամակագրության մեջ երևում է, որ նրանք քննարկում են պրոտեինային փոշու կիրառությունը, որը չնչին քանակությամբ արգելված նյութեր է պարունակում։

7794 | 0
Facebook