Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ պետք է մեր կառավարությունն արգելի, եթե իրենք են ռաբիս ու գեղացի». Նիկոլայ Ծատուրյան

12:55, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Ինչո՞ւ պետք է մեր կառավարությունն արգելի, եթե իրենք են ռաբիս ու գեղացի». Նիկոլայ Ծատուրյան

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով` մեր կառավարությանը պետք են ոչ թե խելացի, այլ զոմբիացած մարդիկ: Այսօր, լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ հույսեր է կապում մշակույթի նորանշանակ նախարարի հետ:

Ռեժիսորն անդրադառնալով վերջին օրերին քննարկվող «Ամենակարող երգիչ» հաղորդմանը՝ նշեց. «Ինչու՞ են ծնվում այս հաղորդումները՝ մի պարզ պատճառով, ճաշակի, մտքի, պատրաստվածության բացակայության»: Նրա խոսքով` ժողովուրդը սովորել է այդ ռաբիսին: «Մեր կառավարությունը ոչ մի ծրագիր չունի, ոնց ուզում՝ առաջ է գնում այս Հանրապետությունը: Ինչու՞ պետք է մեր կառավարությունը արգելի, եթե իրենք են ռաբիս ու գեղացի»,- կարծիք հայտնեց ռեժիսորը:

3328 | 2
Facebook