Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սրտի համաշխարհային օրն է. այս տարվա կարգախոսն է` «սիրտը կյանքի համար է»

13:50, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Այսօր Սրտի համաշխարհային օրն է. այս տարվա կարգախոսն է` «սիրտը կյանքի համար է»
     Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահական համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ 1999 թվականից սկսած ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը: Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչության ևս մեկ անգամ իրազեկումն է:
     2016թ. օրվա կարգախոսն է` «սիրտը կյանքի համար է»:
     Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%։ Սրտանոթային հիվանդությունները մահացության բուրգում զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով 48%: Աշխարհում տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից։ Հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում գերակշռում են սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան դեպքերը:
     ԱՀԿ և Սրտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից տրամադրվող տեղեկատվությամբ` սրտանոթային հիվանդությունների 80%-ը հնարավոր է կանխել, եթե անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն։ Այս հիվանդությունների առաջացման վարքագծային հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի օգտագործումն, ալկոհոլի չարաշահումն, անառողջ սննդակարգը (մրգերի և բանջարեղենի պակասը սննդակարգում), ինչպես նաև հիպոդինամիան (նստակյաց կյանքը), կենսաբանական գործոններից` ավելորդ քաշն ու ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետն, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը։
     Հիվանդանոցային օղակում 2015 թվականից հաջողությամբ գործում է Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրն, որի արդյունքում սրտի սուր ինֆարկտից մահվան դեպքերը 2015թ. 2014-ի համեմատ կրճատվել են 500-ով: 2016թ. արդեն իսկ սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում է ստացել 1137 մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 731-ի փոխարեն:
2187 | 0
Facebook