Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ավելացրել է Ռուսաստանի նկատմամբ հետապնդման ծավալները. The Washington Post

11:55, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ն ավելացրել է Ռուսաստանի նկատմամբ հետապնդման ծավալները. The Washington Post

Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի հանդեպ հետախուզության ակտիվությունն աճել է` հասնելով սառը պատերազմի տարիների մակարդակին: Այս մասին գրել է The Washington Post պարբերականը` հղում անելով կառավարության իր աղբյուրին:
     Ամերիկյան հետախուզությունը վերջին մի քանի տարիներին կենտրոնացել էր ահաբեկչական սպառնալիքների և ռազմական հակամարտությունների վրա` թուլացնելով Ռուսաստանի նկատմամբ վերահսկողությունը:
     Դա մասնավորապես վերաբերում է ԿՀՎ-ի գործակալների, կիբեռհետախույզների և արբանյակային հետապնդման կենտորնացմանը: Ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարը մնում է հատուկ ծառայությունների գլխավոր խնդիրը, սակայն Սպիտակ տունը և ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայությունն իրենց վերջին կարգադրություններով հստակեցրել են, որ Ռուսաստանն ԱՄՆ հատուկ ծառայությունների առաջանահերթությունների ցանկում է:
     Պարբերականի զրուցակիցը նշել է սակայն, որ սա սառը պատերազմի տարիների լրտեսությունը չէ: Այդ ժամանակ ԽՍՀՄ նկատմամբ հետախուզման համար կարող էր հատկացվել երկրի բյուջեի 40%-ն, այժմ այդ ցուցանիշը հասնում է հազիվ 10%-ի, ու այս ցուցանիշն ավելացել է միայն վերջին 2 տարվա ընթացքում:
     Այս գործողությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականությամբ բարդ կացության մեջ է դրել Միացյալ Նահանգներին: Խոսքը վերաբերում է Ղրիմի միացմանը, Սիրիայում վարած քաղաքականությանը, նաև ենթադրյալ կիբեռհարձակումներին:
     Ամերիկյան պարբերականի տվյալներով` Ռուսաստանը լրտեսության համար ավելի քիչ միջոցներ է ծախսում, քան Վաշինգթոնը, բայց Մոսկվան ավելի շատ է կենտրոնացած ԱՄՆ-ի հետապնդման վրա և ավելի շատ մարդկային ռեսուրս է տրամադրում այդ գործին: Ռուսաստանի հատուկ գործակալների թիվը Միացյալ Նահանգներում հասնում է մոտ 150-ի, այն դեպքում, երբ Ռուսաստանում ամերիկյան գործակալների թիվը մի քանի 10-յակ է:

6445 | 0
Facebook