Գենետիկները վերծանել են շների և գայլերի մի քանի տեսակների գենոֆոնդը, համեմատել և եկել եզրակացության, որ մոլորակի բոլոր շները ծագում են մեկ ընդհանուր նախնուց: Այս մասին գրվում է PLoS Genetics ամսագրում:
Հետազոտությունները անց են կացվել տարբեր վայրերից բերված շների գեների ուսումնասիրությունների վրա: Վայրեր, որտեղ ընդհանրապես գայլեր չեն եղել, և վայրեր, որտեղ շները ապրել են «անտառի սանիտարների» կողքին: Ըստ այդմ, գիտնականները պնդում են, որ շները չեն առաջացել գայլերին ընտելացնելու արդյունքում, այլ ունեն իրենց առանձին նախնին: Գիտնականների կարծիքով, շների և գայլերի այն ընդհանուր գենետիկ նմանությունները, որ գիտնականները ժամանակ առ ժամանակ հայտնաբերում են, առաջացել են ավելի ուշ, երբ շներն արդեն ընտելացված են եղել: Հավանական է, որ հենց այդ հանգամանքն էլ խանգարել է, որ հայտնաբերվեն շների իրական նախնիները: