Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիո-2016. Խուբեսերյանը, Չիլոյանը և Աղասյանը դուրս մնացին հետագա պայքարից

23:34, երկուշաբթի, 15 օգոստոսի, 2016 թ.
Ռիո-2016. Խուբեսերյանը, Չիլոյանը և Աղասյանը դուրս մնացին հետագա պայքարից

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող թեթև աթլետները՝ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը և Լևոն Աղասյանը։ Մեր մարզիկներից ոչ ոք չհաղթահարեց որակավորման փուլը։ Գայանե Չիլոյանը, 25,03 վայրկյան արդյունքով, գրավեց 66-րդ տեղն, իսկ Դիանա Խուբեսերյանը` 25,16 վայրկյան արդյունքով՝ 67-րդը։ Կանանց պայքարին մասնակցում էր 72 մարզուհի։ Եռացատկորդ Լևոն Աղասյանը երեք փորձից միայն մեկը հաջող կատարեց։ Նա, գրանցելով 15,54 մ արդյունք, 48 մարզիկների մեջ 36-րդն էր։

2897 | 2
Facebook