Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մտավորականներին այնքան եք նվաստացրել, որ որևէ մեկը հանդգնություն չունեցավ՝ շպրտի ձեր երեսին ձեր տված կոչումը». Վահրամ Մարտիրոսյան

16:15, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Մտավորականներին այնքան եք նվաստացրել, որ որևէ մեկը հանդգնություն չունեցավ՝ շպրտի ձեր երեսին ձեր տված կոչումը». Վահրամ Մարտիրոսյան

Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը վստահ է, որ «Սասնա ծռեր» խմբին ծայրահեղ քայլերի մղել է իշխանությունը.

«Բավական է հիշատակել Հայկ Կյուրեղյանի դեպքը, որին ընդամենը գազի ատրճանակից օդ կրակելու համար դատապարտեցին 9 տարվա ազատազրկման»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց նա:

Նրա խոսքով` տղաների քայլը շատ լուրջ նախազգուշացում էր իշխանությանը, որ չանեն քայլեր, որոնք Հայաստանի ապագան կվտանգեն գլոբալ ձևով:

Անդրադառնալով այս օրերին մտավորականների գործողություններին Վահրամ Մարտիրոսյանը նկատեց.

«Կատարվել է հեղինակությունների հետևողական ոչնչացման գործընթաց: Ասենք, ինչո՞ւ իշխանությունը որպես միջնորդ՝ չբերեց Արմենչիկին: Թող բերեն Արմենչիկին՝ բանակցի, վաստակավոր արտիստի կոչում են տվել: Դա է ձեր մտավորականության չափանիշը: Մեր մտավորականներին ու մնացած արվեստագետներին էլ այնքան եք նվաստացրել, որ որևէ մեկը հանդգնություն չունեցավ՝ շպրտի ձեր երեսին ձեր տված կոչումը: Այդ մարդիկ արդեն հեղինակություն չեն, որպես հանրային դեմք՝ խոսք ասելու իրավունք չունեն»:

3395 | 1
Facebook