Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ-ն, ԴԱՀԿ-ն և ԱԺ-ն` ամենափակ կառույցներն են, ԿԳՆ-ն ու ԱՆ-ը՝ ամենաբաց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

15:20, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
ԱԱԾ-ն, ԴԱՀԿ-ն և ԱԺ-ն` ամենափակ կառույցներն են, ԿԳՆ-ն ու ԱՆ-ը՝ ամենաբաց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

Տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից այս տարի ամենաբաց աշխատող կառույցներն են համարվում ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է « Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը: «Համեմատաբար փակ կառույցներն են Ազգային անվտանգության ծառայությունը, ԱԺ-ն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը մերժում է, չի պատասխանում հարցումներին»,- տեղեկացրել է Դոյդոյանը:
     Վերջինի խոսքով, այնպիսի միտում է նկատվում, ըստ որի, գերատեսչություններն սկսել են հարցումներին պատասխանել: «Վերլուծությունը ցույց է տալիս, որ լիարժեք պատասխանների թիվն ամեն տարի աճում է, սակայն դեռ հանդիպում են դեպքեր, երբ պատասխանները լիարժեք չեն: Ի դեպ, եթե նախկինում գերատեսչությունները կարող էին չպատասխանել էլեկտրոնային հարցումներին՝ ասելով, թե օրենքով սահմանված չէ, որ դրանք դիտարկեն որպես պաշտոնական հարցում, ապա 2016 թվականի հունվարի 1-ից պարտավոր են պատասխանել նույն կերպ, ինչպես գրավոր հարցումներին»,- ասել է Դոյդոյանը:

2562 | 0
Facebook