Այսօր` հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները նրան մեկուսացրին Հռոմի Պապի այցի ժամանակ ակցիա չանելու համար:
«Այդ գործը շինծու է և հորինած»,- նշեց նա:
Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ` նույն տրամաբանության մեջ էր նաև ոստիկանների կողմից Շահեն Հարությունյանին Գյումրիից առևանգելը:
«Ոստիկանությունը շարունակում է իր կացնային մեթոդներով առաջնորդվել»,- ասաց Լևոն Բարսեղյանը: