Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 100 ֆուտբոլիստ կարող է կորցնել Անգլիայի առաջնությունում հանդես գալու իրավունքը՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում

14:50, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Ավելի քան 100 ֆուտբոլիստ կարող է կորցնել Անգլիայի առաջնությունում հանդես գալու իրավունքը՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում
     Ավելի քան 100 ֆուտբոլիստ կարող է կորցնել Անգլիայի առաջնությունում հանդես գալու հնարավորություն՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու դեպքում։ Այսօր հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալ ցանկացողները հաղթել են հանրաքվեն։ Նշենք, որ մինչ այս ԵՄ-ի ֆուտբոլիստները կարող էին առանց որևէ խնդիրների հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ոչ ԵՄ անդամ երկրների ֆուտբոլիստները պետք է որոշակի քանակության հանդիպումներ անցկացնեին իրենց ազգային հավաքականների կազմում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու համար։ Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո, հավանաբար, այդ ֆուտբոլիստների համար պայմանները կդյուրացվեն։
2821 | 0
Facebook